Рубрика: Հեռավար ուսուցում, Նախագծեր, Անհատական ուսումնական պլան

Ուսումնական պլան․ «Ստեղծողի մոբիլ դպրոց»

  1. Ես սովորոում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում։ 2020-2021թթ․ ուս․ տարում գնալու եմ 4-րդ դասարան։
  2. Մեր դասարանում կա մոտ 25 սովորող: Ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ավելի փոքր խմբերով: Մինչ այս ես մասնակցել եմ «Ուրախ մաթեմատիկա» և «Կերպարվեստ» խմբակներին, մյուս տարի կորոշեմ, թե որ խմբակ եմ գնալու։
  3. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան կրթական ծրագիրն իրականացվում է առկա և հեռավար ձևերով։
  4. Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են հիգիենիկ միջավայրում, հաճախ՝ բացօթյա, ինչն ինձ շատ դուր է գալիս:

Մեր լողավազանը

5. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ես նաև օգտվում եմ լրացուցիչ կրթական հնարավորությունից՝ երկարօրյայից։

6. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով, որի ժամանակ մենք երգում ենք և պարում, և լավ տրամադրությամբ սկսում ենք օրը:

7. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Ես ունեմ իմ նետբուքը, որով հաճախում եմ դպրոց։ Տանը, ինչպես և դպրոցում, կա անլար համացանց, ձայնագրիչ, ֆոտոխցիկ և այլ տեխնիկա, ինչը հնարավորություն է տրամադրում կատարել ուսուցիչների հանձնարարությունները և իմ անհատական պլանով նախատեսված առաջադրանքները։

8. Սիրով վարում եմ անձնական ուսումնական բլոգս, ինչը պարտադիր պայման է ուսումնական աշխատանք իրականացնելու համար: Իմ ուսումնական գործունեության բոլոր արդյունքները՝ ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը գրանցվում են էլեկտրոնային մատյանում և մեծամասամբ արտացոլվում են իմ բլոգում:

9. Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգներն ինձ տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

10. Ես ուսումնական գործունեության մեջ օգտագործում եմ համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային Moviemaker ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորելու եմ ներկայացում կազմակերպելու ծրագիր:

11. Ամեն օր ստուգում եմ իմ դասավանդողների բլոգերը, հետևում դպրոցի և կրթահամալիրի կայքերին, ունեմ և վարում եմ էլեկտրոնային հասցե, 4-րդ դասարանում կսովորեմ նաև համացանցային տարածքներից՝ one drive-ից օգտվելը:

12. Որպես կանոն մասնակցում եմ բոլոր ֆլեշմոբերին՝ մաթեմատիկա, մայրենի, անգլերեն, շախմատ, ռուսերեն։

13. Ես մասնակցում եմ ուսումնական-ստուգատեսային ճամբարներին ըստ իմ անհատական ուսումնական պլանի։ Ճամբարները կազմակերպվում են ամեն կիսամյակի ավարտին և այնքան համահունչ են հիմնական դասապրոցեսին, որ ընդհանրապես չեն ընկալվում որպես առանձին գործողություն։

14. Ես սիրով մասնակցում եմ կազմակերպված լրացուցիչ ճամփորդություններին և այլ ուսումնական-հասարակական նախագծերին:Ուսումնական ճամփորդությունների ժամանակ սովորում ենք «Հայրենագիտություն» և ճանաչում ենք մեր հայրենիքի տեսարժան վայրերը։

15. Բնագիտությունը սովորում ենք կատարելով բնագիտական փորձեր տանը և դպրոցում, բնապահպանությունը՝ բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, տանը աճեցնելով տարբեր սերմեր և խնամելով ծաղիկները:

20200506_135518

16. Ըստ դպրոցական ծրագրի, մեծ կարևորություն է տրվում առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցությունը: Մայրիկիս, հայրիկիս և տատիկ-պապիկների հետ մասնակցում ենք նաև այդ նախագծերին:

17. Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, լող, հեծանիվ: Շատ լավ լողում եմ, մինչև 4-րդ դասարանն ավարտելը պիտի բարելավեմ նաև հեծանիվ վարելու հմտություններս։

 

Автор:

Я Арсен Уснян, я учусь в школе

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s